Արցախի Աղավնո գյուղի 86-ամյա բնակիչը այրել է տարիներ շարունակ կառուցված սեփական տունը։ Նա դողացող ձեռքերով այրվող հեղուկ է լցնում տան հատակին և ասում, որ թեև մահանալու ժամանակն է, բայց նա թույլ չի տա թուրքին մտնել իր տուն։
Ավելի վաղ Armenia Today-ը Աղավնոյի մեկ այլ բնակչի կողմից իր տունն այրելու տեսանյութն էր հրապարակել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։