ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։ Օգոստոսի 15-ից 21-ը ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, համաճարակի սկզբից գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 432 274-ի։
Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս, COVID-19-ի բարդություններից մահացել է 8648 մարդ։ COVID-19-ով բուժվում է 2417 մարդ։ Համաճարակի սկզբից ապաքինվել է 419 528 մարդ, որից վերջին շաբաթվա ընթացքում՝ 1663-ը։
Համաճարակի սկզբից իրականացված թեստերի ընդհանուր թիվը 3 178 333 է։ Կատարվել է 2 239 865 կորոնավիրուսային պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 144 690 քաղաքացի, երկրորդով պատվաստվել է 1 021 236 քաղաքացի, բուստերով՝ 68 864 մարդ։