Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն ահազանգած անձը հայտնել է, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտել են զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում և ձերբակալվել։
Գերատեսչությունից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։