Այսօր Թբիլիսիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Միջանկյալ միջանցքի ներուժի լայն օգտագործմանը և այդ միջանցքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս կենսական կարևոր երկաթուղու թողունակության բարձրացմանը վերաբերող հարցեր:
«Մենք արդյունավետ հանդիպում ենք ունեցել նաև Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Մասնավորապես, մենք քննարկել ենք Փոթիի և Բաթումի նավահանգիստների և Ալյաթ նավահանգստի միջև բլոկպոստի բացման, ժամանակացույցի համապատասխանեցման և միասնական սակագների սահմանման հարցերը», – հավելել է նախարարը: