Ամերիկյան Գլենդելն ու Արցախի Մարտունին քույր-քաղաքներ են դարձել, հայտնում է Western Region-ը։
Գլենդելի քաղաքապետը համապատասխան փաստաթուղթ է ընդունել, հստակեցրել են կազմակերպությունում։
«Գլենդելի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Արդի Քասախյանի և քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանի և Էլեն Ասատրյանի, միաձայն ընդունել է Գլենդել և Մարտունի քաղաքների միջև քույր հարաբերությունների հաստատման մասին բանաձևը»,- ասված է հաղորդագրության մեջ: