Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմավարական հարաբերությունների ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում:
Կողմերը նաև ստորագրել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև 2022-2026թթ. համագործակցության զարգացման համալիր ծրագիր, կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Շուշի և Թուրքեստան քաղաքների միջև եղբայրացման մասին արձանագրություն և այլն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Տոկաևը հայտարարել է, որ Ադրբեջան է ժամանել երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու նպատակով: Ղազախստանի նախագահի խոսքով՝ մոտ ժամանակներս երկու երկրները պետք է փոխադարձ առևտրի ծավալը հասցնեն 1 մլրդ դոլարի։