Օգոստոսի 25-ին, ժամը 04։14-ին «ՍՕՍ սիսթեմս» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի «Ուրարտու» խանութից։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։47-ին, մարվել՝ 06։21-ին։ Այրվել են խանութի պահեստային հատվածի տանիքը (մոտ 140 քմ) և ներսում պահեստավորած տնտեսական ապրանքներ՝ մասամբ (մոտ 150 խմ): Կանխվել է հրդեհի տարածումը առաջին հարկի խանութ և երկրորդ հարկի մարզասրահ: