Պրահայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Կայացել են 5-րդ տուրի պարտիաները։
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, 5-րդ տուրում հայ շախմատիստուհիներց հաղթանակներ են գրանցել Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
11 շախմատիստուհիներ, որոնց թվում են էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը, ունեն 4-ական միավոր։ Առաջատարը Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոցկոն է, որն իր ակտիվում ունի 4,5 միավոր։
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում է 125 շախմատիստ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի օգոստոսի 31-ին: