Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Զինված ուժերի հաստիքային թվաքանակը 137 հազար զինծառայողներով ավելացնելու մասին:
РИА Новости -ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 039 758 միավոր, այդ թվում՝ 1 150 628 զինծառայող»,-ասված է նոր հրամանագրում:
Ըստ 2017 թ.-ի նախորդ հրամանագրի ռուսական զորքերը հաշվել 1 902 758 զինվորներ և սպաներ, այդ թվում՝ 1,013 628 զինծառայողներ։