Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից: Լուրը Aravot.am-ին հայտնել է Էդգար Ղազարյանը։
«Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի: Ընդ որում, վեց տարի եղել եմ համալսարանի ռեկտորատի և գիտական խորհրդի անդամ, չորս տարի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: Ի դեպ, այդ մասնաճյուղն էլ, որն ստեղծվել է իմ ջանքերով, այս տարի են որոշել փակել»:
Էդգար Ղազարյանը նշել է, որ ինքն աշխատում էր կես դրույքով և ծանրաբեռնված էր լսարանային ժամերով, դիպլոմային, մագիստրոսային աշխատանքների ղեկավարումով, մագիստրատուրայի կրթական մոդուլների դասավանդմամբ, որոնց հեղինակն ինքն է և միայն ինքն է դասավանդել: «Փաստորեն, ինձ զրկել են իմ հայրենի բուհում, որտեղ սովորել, աշխատել եմ երկար տարիներ, անգամ ուսանողների հետ շփվելու և դասավանդելու հնարավորությունից»,- ասել Էդգար Ղազարյանը:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հայտնում է կառավարության...