Բրիթնի Սփիրսն ու Էլթոն Ջոնն այսօր համատեղ տեսահոլովակ են թողարկել։ Կատարումը կոչվում է Hold Me Closer, որը նրա հայտնի 1971 թվականի Tiny Dancer հիթի նոր տարբերակն է։ Հայտնում է Variety-ն։
Հրատարակությունը նշում է, որ Բրիթնի Սփիրսը վեց տարվա ընդմիջումից հետո վերադարձել է շոու բիզնես։
«Թեև կրկներգը, անշուշտ, հայտնի է, երգն ամբողջությամբ վերանայվել է և վերածվել թեթև պարային-փոփ կոմպոզիցիայի, որում Սփիրսն ու Ջոնը նրբորեն կատարում են հատվածներն ու կրկներգը, իսկ սըր Ջոնն ավելացնում է դաշնամուրի իր բրենդային նրբերանգները», – նշվում է նյութում։
Երգը ձայնագրվել է Beverly Hills ստուդիայում և հեղինակային իրավունքով պաշտպանված է Universal Music-ի կողմից։
2021 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի դատարանը դադարեցրեց երգչուհու խնամակալությունը, որը տևեց 13 տարի։ 2007 թվականին մի շարք նյարդային խանգարումներից հետո և 2008 թվականին հարկադրաբար հոգեբուժական կլինիկա ընդունվելուց հետո Բրիթնի Սփիրսը գտնվում էր իր հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալության ներքո:
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց։ «Ավելի ու...