ԱՄՆ Միսսուրի նահանգի Քիրքսվիլի դպրոցը հարցում է անցկացրել ծնողների շրջանում և պաշտոնապես վերադարձրել է աշակերտներին պատժելու պրակտիկան, որը վերացվել էր 2021 թվականին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Քիրքսվիլի դպրոցի տնօրեն Մերլին Ջոնսոնը պարզաբանել է, որ աշակերտների ծնողներին չի գոհացրել պատիժը՝ դասերից հեռացնելու տեսքով։ Նա նշել է, որ հենց ծնողների նախաձեռնությամբ ստիպված է եղել վերադարձնել հին մեթոդները։
Ֆիզիկական պատիժը կդառնա «վերջին միջոց», եթե կարգապահական մեթոդները չաշխատեն։ Ջոնսոնը նշել է, որ նման պատիժը կկիրառվի «ողջամիտ կերպով և տնօրենի առաջարկությամբ»։
Նրա խոսքով՝ հարվածել կթույլատրվի միայն ականատեսի ներկայությամբ և միայն հետույքին։ Տարրական դասարանների աշակերտների համար նախատեսված է մեկ կամ երկու ապտակ, ավագ դպրոցի աշակերտներին՝ մինչև երեք։ Ծնողները, որոնք համաձայն են պատժի նման միջոցին, պետք է ստորագրեն համապատասխան թերթիկը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄՆ 19 նահանգներում շարունակում են թույլատրվել մարմնական պատիժը, հիմնականում՝ երկրի հարավում։