ԵՄ երկրների ԱԳ նախարարները մտադիր են այս շաբաթ կասեցնել ՌԴ-ի հետ վիզաների մասին համաձայնագրի գործողությունը:
Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Financial Times-ին:
Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:
Մինչ օրս ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ: