Ռուսաստանը իր պատրաստակամությունն է հայտնել առանցքային դաշնակցի դիրքերից՝ օգնելու Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի հետ կապված։
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ տարածաշրջանում կայունությունը կախված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից։
«Մենք անկեղծորեն կարևորում ենք բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական ենք ավելի ամրապնդելու ռուս-հայկական դաշինքը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ասված է ուղերձում։
ԱԳՆ-ն նաև նշել է, որ վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության միջև վճռորոշ նշանակություն ունեն երկկողմ ներուժի ձևավորման համար, ինչը թույլ է տալիս լուծել արդիական հարցեր և համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ։