Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի արվարձաններում իշխանությունները պայթեցրել են ապօրինի կառուցված երկու երկնաքեր, որոնք 103 մետրանոց երկվորյակ աշտարակներ էին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Բարձրահարկ շենքեր կառուցապատողները տեղի իշխանություններից շինարարության թույլտվություն չէին ստացել, ուստի կառուցումից հետո նրանք չեն բնակեցվել և մնացել են լքված։
Աշտարակները փլուզվել են վերահսկվող պայթյունի արդյունքում, որի համար օգտագործվել է չորս տոննա պայթուցիկ։ Մինչ փլուզումը տարհանվել են մոտակա տների բնակիչները, ինչպես նաև լքված շենքերում ապրող շները։