Օգոստոսի 25-ին «Դինամո» ֆուտբոլային ակումբն անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբից կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել:
«Աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետաքրքրությունը մեր ակումբային ակադեմիայի սանի հանդեպ բարձր գնահատական է «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստվածության և Արսենին խաղային առաջընթացի համար։
Մի քանի օր շարունակ «Դինամոյի» և «Չելսիի» միջև առարկայական բանակցություններ էին ընթանում, որոնցում մեր ակումբը կառուցողական դիրքորոշում էր որդեգրել։ Սակայն մեզանից անկախ մի շարք տեխնիկական պատճառներով հնարավոր չէ իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում։ Այնուամենայնիվ, մեր ակումբը բաց է մնում այն առաջարկների համար, որոնք կբավարարեն «Դինամոյին» և ֆուտբոլիստին։
Այս պահին կողմերը որոշում են կայացրել, որ Արսենը կշարունակի հանդես գալ«Դինամոյում»,-նշվում է «Դինամո» ֆուտբոլային ակումբի հաղորդագրության մեջ: