Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:30-ին, վերսկսվել են Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 80 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից։
Երեկ հրդեհի մարման աշխատանքները դադարեցվել էին:
Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։