Ինդոնեզիայում G20 խմբի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշման ընդունման ժամանակ հաշվի կառնվեն բոլոր՝ այդ թվում՝ անվտանգության գործոնները: Ինչպես տեղեկացնում է TACC-ը՝ այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:
Այս մասին Պեսկովն ասել ՝պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկա իրավիճակում չափազանց վտանգավոր չէ Ռուսաստանի առաջնորդի ներկայությունը G20-ի հանդիպմանը:
G20-ի գագաթնաժողովը պետք է կայանա նոյեմբերի 15-16-ը: