Եկատերինբուրգից Սոչի թռչող U6-305 ինքնաթիռն անսարքության հայտնաբերումից հետո ստիպված է եղել վերադառնալ և վայրէջք կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։
«Ինքնաթիռում եղել է 162 ուղևոր, այդ թվում՝ վեց երեխա և անձնակազմի վեց անդամ: Վտանգավոր բեռ չի հայտնաբերվել»,- հայտնել են Ուրալի տրանսպորտային դատախազությունից։
«Ուրալյան ավիաուղիներ»-ի մամուլի քարտուղար Վերա Գասնիկովան պարզաբանել է, որ խնդիրը եղել է շասսիի համակարգում։ Ուղևորների համար պատրաստվել է մեկ այլ օդանավ։