Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև աճող լարվածությանը։ Այս մասին հայտնում է Անադոլու-ն։
Նա հայտարարել է, որ Հունաստանի իշխանությունները տեղյակ են Միջերկրական ծովում սադրանքներին հակազդելու Թուրքիայի պատրաստակամության մասին և այլևս չեն նպաստում իրավիճակի սրմանը։ Միաժամանակ, Անկարան նախաձեռնել է ՆԱՏՕ-ի մակարդակով Հունաստանի գործողությունների քննարկում։
«Կարծում եմ, որ Աթենքն այժմ կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերություններում հետագա քայլերը: Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասացի, ցանկացած պահի Թուրքիան կարող է հարված հասցնել»,- ասել է Էրդողանը։