ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին Երևանում։
Դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տևական խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Armenia Today-ը՝ օգոստոսի 25-ին Ֆիլիպ Ռիքերը դարձել է Պետքարտուղարության ավագ խորհրդականը Կովկասում բանակցությունների գծով։
Բլինկենի խոսքով՝ Վաշինգտոնից դիվանագետը կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։