Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։