Երեկ Հայաստան վերադարձած 5 գերեվարված անձինք այժմ Քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են։ Գերեվարվածների ծնողներին երեկ գիշերը միայն կարճ ժամանակով հնարավորություն է տրվել տեսակցելու իրենց հարազատներին։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ծնողները հայտնեցին, որ դեռ տեղեկություն չունեն, թե երբ բաց կթողնեն իրենց զավակներին, բայց հույս հայտնեցին, որ արդեն այսօր երեկոյան իրենց զավակները տանը կլինեն։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեր հետ զրույցում նշեց, որ պարտադիր քննչական գործողություններ են ընթանում, որոնք այսօր կավարտվեն և զինվորականներն կգնան տուն։
Նշենք, որ գերեվարման ժամանակահատվածում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները պարբերաբար այցելել են Բաքվի կողմից գերեվարման փաստը հաստատվածներին։ Նրանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգերով կապնվել հարազատների հետ, փոխանակվել են նամակներ։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանին է փոխանցվել 5 հայ գերի։ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ հայրենիք վերդարձածներն են՝
- Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
- Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
- Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
- Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
- Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: