Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն Armenia Today-ին հետ զրույցում հայտնել է, որ նախօրեին հայրենիք վերադարձած զինվորականները գտնվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում, նրանք հարցաքննվում են։
Պարզաբանող հարցին, երբ նրանց դուրս կթողնեն, ՔԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ պարտադիր քննչական գործողություններ են ընթանում, որոնք այսօր կավարտվեն և զինվորականները կգնան տուն։