Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ, հայտնում է РИА Новости-ն։
27-րդ համարի տակ գտնվող Խաչանովը մրցաշարի կիսաեզրափակչում 6:7 (5:7), 2:6, 7:5, 2:6 պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին (5-րդ համար)։ Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 59 րոպե։
Խաչանովն առաջին անգամ էր հանդես գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակչում։ Նախկինում Խաչանովի լավագույն արդյունքը «Ռոլան Գարոսի» (2019) և «Ուիմբլդոնի» (2021) քառորդ եզրափակիչ դուրս գալն էր։ US Open-ում Խաչանովի լավագույն արդյունքը երրորդ շրջան հասնելն էր։
US Open-ի եզրափակչում 23-ամյա Ռուդը կխաղա 19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։ ԱՄՆ-ի բաց առաջնությունը տեղի է ունենում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը՝ Նյու Յորքում։