Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ: Նրա՝ առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից: Այս մաիսն հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանի առաջին մրցակից Լոմաձեն սփոփիչ գոտեմարտից հրաժարվել է: Նշվում է, որ Ամոյանը շարժվում է առաջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը: