Չինաստանի բնակիչը երկու օրով մնացել է երկնքում։ Նրա օդապարիկը կտրվել է գետնից:
Նա անցել է 320 կմ և վայրէջք է կատարել Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Այս մասին գրել է Associated Press-ը:
Դեպքը եղել է այն ժամանակ, երբ Չինաստանի հյուսիս-արեւելքում՝ Հեյլունցզյան նահանգում, երկու տղամարդ ընկույզ են հավաքել օդապարիկի օգնությամբ։ Ինչ-որ պահի օդապարիկը շեղվել է, չինացիներից մեկը հասցրել է ցատկել, սակայն նրա ընկերը օդում ստիպված է եղել 2 օր անցկացնել:
40-ամյա տղամարդու հետ ավելի ուշ փրկարարները կապվել են բջջային հեռախոսով։ Նրան հրահանգել են, թե ինչպես կարելի է անվտանգ վայրէջք կատարել։ Վայրէջք կատարելու համար ամբողջ օր է պահանջվել: