Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի օրը հայտարարել է, որ բաց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, սակայն ինքը նրան չի «պարտադրի», գրում է Интерфакс – ը։
Նա նշել է, որ նման հանդիպման պոտենցիալ վայրը կարող էր լինել Պրահան։
Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միցոտակիսը հայտարարել է, որ կցանկանար «բարեկամական հարաբերություններ հաստատել Հունաստանի և Թուրքիայի միջև, որոնք կնայեին ոչ միայն անցյալին, այլև ապագային»:
Ավելի վաղ եվրոպական և թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հունաստանի առափնյա պահպանությունը նախազգուշական կրակոցներ է արձակել թուրքական Չանաքքալեի նահանգի մոտ գտնվող միջազգային ջրերում՝ Կոմորյան կղզիների դրոշի ներքո Anatolian բեռնատար նավի հայտնվելուց հետո: Տուժածներ չկան։ Նավի վրա եղել են Եգիպտոսի վեց քաղաքացիներ, Սոմալիի չորս քաղաքացիներ, Ադրբեջանի հինգ քաղաքացիներ և Թուրքիայի երեք քաղաքացիներ: