Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, դարձել են միլիարդատերեր Եղիսաբեթ II թագուհու մահից և դրա արդյունքում նոր տիտղոսներ ձեռք բերելուց հետո, հայտնում է բրիտանական Daily Star-ը։
Եղիսաբեթ II-ի մահից հետո Ուիլյամը անմիջապես ժառանգեց Քորնուոլի դուքսի տիտղոսը և այժմ հանդիսանում է Քորնուոլի և Քեմբրիջի դուքսը, իսկ Քեյթը Քորնուոլի և Քեմբրիջի դքսուհին է։
Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն իր որդուն՝ Ուիլյամին հռչակեց Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ Քեյթին, Ուելսի արքայադուստր։ Այս տիտղոսը վերջին անգամ պատկանել է Ուիլյամի մորը՝ արքայադուստր Դիանային։
Նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ, գրում է թերթը։ Քորնուոլի դուքսի և Քորնուոլի դքսուհու տիտղոսներն ստանալը նշանակում էր, որ Ուիլյամն ու Քեյթը կժառանգեն մեծ քանակությամբ հողեր, անտառներ, գետեր և ակտիվներ։
Ներկայումս Ուիլյամի և Քեյթի տիրապետության տակ է մոտ 128 հազար ակր հողատարածք Անգլիայի և Ուելսի 20 կոմսություններում։