Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 7-րդ տուրը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց իսպանացի Մարիա Էյսագուերիին։ Այս մասին տեղեկանում ենք Շախմատի միջազգային ֆեդերացիայից։
Մարիամը 14 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է, նրան հետևում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Այան Ալահվերդիևան։
Նշենք, որ Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (Մ-14, Մ-16, Մ-18 ) առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 12 շախմատիստ:
Աշխարհի արագ շախմատի առաջնություն․ Շանթ Սարգսյանը հաղթել է մրցակիցներին
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է մրցակիցներին, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։...