ԱԺ֊ի դիմաց զոհված զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք դեռ երեկ խոստացել էին այսօր փակ պահել ԱԺ-ի մուտքերը և թույլ չտալ պատգամավորների մուտք գործել շենք:
Այդ կապակցությամբ ոստիկանները փակել են ԱԺ հարակից Դեմիրճյան փողոցը։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք սաղավարտներով և վահաններով շրջապատել են ԱԺ շենքը:
Ցուցարարները հորդորում են ԱԺ-ի մոտ հավաքվել բոլորին, ովքեր վճարում են «թուրքերի շահերը սպասարկող» պատգամավորներին:
«Երեկվանից սահմանին վաշտերը միանգամից հօդս են ցնդել. 75 հոգանոց վաշտ, 60 հոգանոց վաշտ… այդ մարդիկ չկան»,- ասաց ԱԺ մոտ ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև նրանց, ովքեր սահման չեն պահում: «Թուրքի առաջ իշխանությունները խալի են փռել, դուք կզոհվեք ձեր իսկ տներում»,- ասում են ցույցի մասնակիցները: