Հայաստանում ռազմական դրության մասին նախագիծը սեպտեմբերի 14-ի կեսգիշերից դրված է իմ սեղանին։ Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալով ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հնարավոր համարելով երկրում Ռազմական դրություն մտցնելու որոշումը:
Նա ընդգծեց, որ իրավիճակը օրական մի քանի անգամ գնահատվում է, հարցը օրակարգային է, սակայն այս պահին որոշում չի կայացվել։
«Այս պահին նման որոշում չկա, բայց դա չի նշանակում, որ ագրեսիա չկա, պարզապես դա շատ լուրջ որոշում է, որը մի շարք դրույթներ է ենթադրում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բարձր է համարում այն ընդունելու հնարավորությունը