Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով: