Գերմանիայի Մյունխեն քաղաքում սեպտեմբերի 17-ին երկամյա ընդմիջումից հետո կկայանա «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Մինչ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փառատոնի դադարեցումը՝ ամեն տարի միջոցառմանը մասնակցում էր շուրջ 6 միլիոն մարդ։
Նշվում է, որ այս տարի գարեջրի գները 2019 թվականի փառատոնի համեմատ աճել են մոտ 15%-ով։
Ընթացիկ «Օկտոբերֆեստը» 187-րդն է և այն կտևի մինչև հոկտեմբերի 3-ը։