Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհուրդը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու մասին հանրաքվե անցկացնելու մասին որոշում է ընդունել: Այն կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 23-ից 27-ը: Ինչպես հայտնում է Interfax-ը՝ այս մասին հայտնել է խորհրդի խոսնակ Դենիս Միրոշնիչենկոն։
Նույն օրը համանման հանրաքվե անցկացնելու որոշումը հաստատել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:
Ավելի վաղ՝ 2022-ի փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված շուրջ 50 րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր, որ որոշել է ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։