Հակառակորդի կրակոցից ցանկացած վիրավորման դեպքում ՊՆ-ն պաշտոնապես կհայտնի այդ մասին: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նա նշեց, որ զոհերի անվանացուցակները կհրապարակվեն միայն գերճշգրտումից հետո, սակայն չպարզաբանեց, թե մինչ այժմ դրանք ինչու չեն հրապարակվել:
Թորոսյանն ասաց, որ երեկ ադրբեջանական կողմից փոխանցված 95 դիերը այն 207 զոհերի թվում են, որի մասին ԱԽ նիստում հայտարարվել է: Չեն փոխվել ԳՇ պետի հայտարարությունից բխող թեզերը՝ մասնավորապես ՀՀ ԶՈՒ շրջափակման մեջ հայտնված խմբերի առկայությունը: Իրադրությունը 08:30-ի դրւթյամբ սահմանին նույնպես չի փոխվել, թեև կար լարվածություն երեկ մինչև 22:30-ը Սյունիքի ուղղությամբ:
Խոսելով դիրքային կորուստների մասին, Արամ Թորոսյանը պարզաբանեց, որ ՊՆ ճշգրտումներ է անում և կհրապարակի միայն վերջնական արդյունքները:
Թորոսյանը խոսափեց հստակ պատասխանել ինչպես Նախիջևանի հետ սահմանին զորահին կուտակումների, այնպես էլ ադրբեջանական դիվերսիայի Հայաստանում գտնվելու մասին հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում: