Ֆիթնես բլոգեր և Crazy Drying-ի ստեղծող Վասիլի Սմոլնին դատական հայց է ներկայացրել բլոգեր-դիմահարդար Գոհար Ավետիսյանի դեմ՝ քաշը կորցնելու մարաթոնի համար։
Սմոլնին պահանջում է վճարել 350 մլն ռուբլի փոխհատուցում, հայտնում է sportssmi.ru-ն։ Նա պնդում է, որ Ավետիսյանը խաբում է մարդկանց և գումար վաստակում ՝ չարաշահելով նրանց վստահությունը։
Ոչ վաղ անցյալում բլոգերը հեղինակային դասընթաց է ստեղծել քաշի կորստի «Մեթոդ Գոհար» անվանմամբ և իբր վաճառքից վաստակել է ավելի քան 400 միլիոն ռուբլի: Սակայն նա թաքցնում է, որ պլաստիկ վիրահատություններն ու ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատություններն են օգնել իրեն նիհարել ավելի քան 100 կգ։
Ինքը՝ Գոհար Ավետիսյանը, վստահեցնում է, որ դասընթացը ստեղծվել է բժշկի հետ միասին, և որ ինքը «անկեղծորեն այն ստեղծել այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»։