Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և նշել, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։