Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հարցազրույց կվերցնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին այսօր հաղորդել Է BFM TV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Դելոնը Զելենսկու հետ հարցազրույց կանցկացնի TV5 Monde հեռուստաալիքի համար։ Ավելի վաղ ֆրանսիացի դերասանը մասնակցել էր նաև ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի մասին հեռուստաալիքի հատուկ ծրագրին: 86-ամյա դերասանն աջակցություն է հայտնել Ուկրաինային։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: