Ջո Բայդենը հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատի քննարկմանն է ուղարկել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ներկայումս Լինն Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանն է ։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել էր Լինն Թրեյսիին ԱՄՆ դեսպան նշանակմանը։
Թրեյսին կդառնա այս պաշտոնում պատմության մեջ առաջին կինը։ Նա տիրապետում է ռուսերենին և աշխատել է Մոսկվայում՝ 2014-2017 թվականներին զբաղեցնելով դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2012-2014 թվականներին Թրեյսին եղել է պետքարտուղարի օգնականի տեղակալ Կենտրոնական Ասիայի գծով, իսկ 2010-2011 թվականներին ծառայել է Թուրքմենստանում՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։