Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժյեի և Խերսոնի մարզերում սեպտեմբերի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին մեկնարկել են շրջանների ապագայի վերաբերյալ հանրաքվեները, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ քվեարկությունը կտևի հինգ օր։ Սեպտեմբերի 27-ին այն կանցկացվի ընտրատեղամասերում, իսկ հաջորդ օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բնակելի տարածքներում, իսկ դիմումների համաձայն՝ տանը։
Սեպտեմբերի 19-ին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը հանրապետությունների Հանրային պալատից դիմումներ են ստացել՝ անհապաղ Ռուսաստանին միանալու հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 20-ին նմանատիպ նախաձեռնությամբ են հանդես եկել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների վարչակազմերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կաջակցի այն որոշմանը, որը կկայացնեն Դոնբասի և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները։