Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է ընդլայնել աշխատանքային միգրանտների ընդունումը, որպեսզի կարողանա հաղթահարել աշխատուժի սուր պակասը։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին հաղորդել է The Sunday Times թերթը:
Ըստ աղբյուրի՝ նման քայլը կարող է երկրի կառավարությունում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել:
Ինչպես ասվում է հոդվածում, առաջիկա շաբաթներին նոր վարչապետը՝ Էլիզաբեթ Թրասը, ծրագրում է ավելացնել գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատողների ներգրավման սահմանաչափը և ընդլայնել այնմասնագիտությունների ցանկը, որոնց վրա տարածվում է աշխատանքային վիզաների ստացման պարզեցված ընթացակարգը: Թերթը չի բացառում, որ բրիտանական իշխանությունները կարող են մեղմացնել անգլերենի իմացության պահանջները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային վիզա ստանալու համար: Պարբերականը կարծում է, որ նման պլանը կհանգեցնի մի շարք պաշտոնյաների դիմադրությանը: