«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոտրել է քիթը Չեխիայի դեմ խաղում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Պրահայում ընթացող Ազգերի լիգայի 2-րդ խմբի խաղի առաջին խաղակեսում Ռոնալդուն բախվել է չեխերի դարպասապահ Տոմաշ Վալիկի հետ:
Պորտուգալացուն առաջին օգնություն են ցուցաբերել եւ նա կարողացել է արագ վերադառնալ խաղին, այնուհետև նրա մոտ կոտրվածք են ախտորոշել:
Պորտուգալիայի հավաքականը խմբում երկրորդ տեղում, որը հավաքել է 7 միավոր։ 8 միավորով առաջատար է Իսպանիայի թիմը: Քառյակում երրորդ տեղը զբաղեցնում է Չեխիայի թիմը: