Արդարադատության նախարարությունից սոցցանցերում տարածված տեղեկությունների առնչությամբ պարզաբանել են, որ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային։
«Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։
Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել», – նշվում է հարղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԱԾ-ն էր հայտարարություն տարածել՝ հայտնելով, որ երկու քուրդ զինյալներին Թուրքիային հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ԱԱԾ-ին վերագրվող լուրերը «ստահոդ են»։