Հայաստանի մի շարք համայքներում սեպտեմբերի 25-ին կայացել են ՏԻՄ ընտրություններ։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։
Մի շարք համայնքներում, ըստ նախնական, հաշվարկների հաղթել են իշխող ՔՊ-ի թեկնածուները։
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը` 7 990 ձայնով:
Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 3 281 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 388։
Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում նախնական տվյալներով հաղթել է ՔՊ-ն՝ հավաքելով 1593 ձայն։
Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 51 տոկոս ընտրողների քվե։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է ընտողների 49,5 տոկոսը։
Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1254 ձայն կամ քվեների 56.74%-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 619 քվե կամ ձայների 27.98%-ը։
Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն հաղթել է՝ հավաքելով 2708 ձայն։ «Համախմբում» դաշինքն այստեղ ստացել է 2098 ձայն։
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ևս հաղթում է ՔՊ-ն։ Իշխող ուժի օգտին այս համայնքում քվեարկել է 2299 մարդ։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում առաջադրված միակ ուժի՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է 2084 ընտրող։