Լոնդոնում երեկ կայացել է «Burberry»-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Շնորհանդեսը պետք է կայանար ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում, սակայն դիզայներ Ռիկարդո Տիշին որոշում է կայացրել հետաձգել ցուցադրությունը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան պատճառով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն։
Միլանից ցուցադրությանը ներկայացել է սուպերմոդել Իրինա Շեյքը, որը դիզայների «մուսան» է, ինչպես նաև սուպերմոդելներ Բելլա Հադիդը, Նաոմի Քեմփբելը: Հյուրերի թվում է եղել նաև ռեփեր Քանյե Ուեսթը, որը շրջել է հետնաբեմում ու շփվել մոդելների և դիզայների հետ:
Աղբյուրի հավաստմամբ՝ հատկապես ջերմ է եղել Իրինա Շեյքի հետ ռեփերի հանդիպումը։ Նրանք ժպտացել են միմյանց, գրկախառնվել։ Անցյալ տարի լուրեր էին տարածվել նրանց սիրավեպի մասին, սակայն դրանք այդպես էլ դեռ չեն հաստատվել։