Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին Twitter-ում գրել է լրագրող Միկել Բլասկեսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կապ է հաստատել իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել է հնարավոր վերադարձն ակումբ:
Լեո Մեսսին ուղիղ հասկացրել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Ըստ Բլասկեսի՝ արգենտինացի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում չի շարունակի խաղալ Փարիզում։
«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացել էր «Բարսելոնայից»։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա պայմանագիր էր կնքել ՊՍԺ-ի հետ: