Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր, որով Հայաստանին սպառազինություն է մատակարարելու։ Ստորագրվել է պատվերի արտահանման պայամանագիրը։ Այս մասին հայտնում է հնդկական The Economic Times թերթը։
Պայմանագրերի արժեքը չի նշվում, սակայն, ըստ աղբյուրի, սպասվում է, որ առաջիկա ամիսներին Հայաստան 244 մլն դոլարի զենք կմատակարարվի։
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ պատվերն իր մեջ ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Հայաստան են առաքվելու նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։
Նշվում է նաև, որ սա Հայաստան սպառազինության արտահանման առաջին դեպքը չէ։ 2020 թվականին Հնդկաստանն առաջ է անցել տարածաշրջանի մրցակիցներից ՝ Հայաստանին մատակարարելով Swathi չորս ռադար, որոնց գինը մոտավորապես 3,5 մլրդ հնդկական ռուփի է, որն ավելի քան 42 մլն դոլար է։