Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդային։
«Առաջիկա օրերին պատրիարք Կիրիլի բոլոր ծրագրված հանդիպումներն ու ուղևորությունները չեղարկվում են COVID-19-ով վարակվելու պատճառով, որն ուղեկցվում է ծանր ախտանշաններով, ուստի անկողնային ռեժիմի և մեկուսացման անհրաժեշտություն կա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նա հավելել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի վիճակը գնահատվում է բավարար։