Բյուրական գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ աշխատակցի անվան տակ խաբեությամբ մտել է Պարիս Հերունու անվան աստղադիտարանի տարածք ու գողություն արել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Աշտարակի համայնքային ոստիկանները տղմարադուն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել։ «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակ թաքցված էին գիշերային լուսավորության սարքեր։
36-ամյա բյուրականցին ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։